ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՌՈՂՋ ՀՈԳԻ

Ծավի միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարանի երեխաները օգտվում են ճաշարանից՝ Պարենի Համաշխարհային տաք սնունդ ծրագրի շրջանակում:Բարձր դասարանի աշակերտները ԱԽ-ում որոշեցին,որ իրենք նույնպես ուզում են ուտել առողջ և տաք սնունդ:ԾԽ-ի կողմից հրավիրվեց ընդհանուր ծնողական ժողով:Տնորենի,խոհարարի և ծնողների համաձայնությամբ գարնանային արձակուրդներից հետո,5-12-րդ դասարանի աշակերտները ճաշում են ճաշարանում:Ճաշելուց առաջ նրանք ասում են Տերունական և Ճաշի աղոթքները: