ԴՊՐՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Դպրոցի ստեղծման պատմություն

Ծավեցի երախտավորներ՝ Դավիթ և Եփրեմ Հարությունյանների , Թևատրոս Մանգասարյանի, Սաշա Հովհաննիսյանի և Լևոն Հարությունյանի բազմաչարչար ջանքերի շնորհիվ Ծավը հաստատվել է որպես հայկական բնակավայր։ Նորաստեղծ գյուղի երեխաներին կրթություն էր  պետք։ Եփրեմ հարությունյանի հանձնարարությամբ  նրա հորեղբոր որդի Լևոն Հարությունյանը , կառավարությունից գաղտնի , 11905-1907 թթ գյուղի երեխաներին գրագիտություն էր սովորեցնում անվճար; Փոքրիկ, հողաշեն, ամենատարրական հարմարություններից զուրկ տնակում հավաքվում էին գյուղի երեխաները և համակ ուշադրություն դարձած՝ լսում էին իրենց ուսուցչին։

Դավիթ Արտեմիչի, Թևատրոս Սահակիչի, Սաշա Դավիթիչի և մյուս հայրենակիցների ջանքերով  1907-1908թթ՝ յոթ ամսվա ընթացքում, գյուղում կառուցվում է դպրոց, որտեղ սովորում են  Ծավի , Կեմանցի , Սրաշենի և Ներքին Հանդի  երեխաները։

1916թ. Ծավ գյուղի ծիսական դպրոցի ուսուցիչ է նշանակվում  պրոֆեսիոնալ հեղափոխական  Բագրատ Համբարձումի Հարությունյանը, որի անունը երկար տարիներ կրել է Ծավի միջնակարգ դպրոցը։

Մեր դպրոցը
ԾԱՎԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

1988-1994թթ  ժամանակ գյուղը պայքար էր մղում հայրենի հողի պաշտպանության համար։ Չնայած պատերազմական տարիներին՝ գյուղը շարունակեց իր բնականոն կյանքը ։Չէր լռում  թշնամու արկերի ձայնը, չէր լռում նաև դպրոցի զիլ ղողանջը. ղողանջում էր այն բարձր  և ուժգին և ավետում հաղթանակի քաղցր շունչը։ Ոչ մի օր և ոչ մի ժամ դպրոցում չդադարեցվեց ուսումնական գործընթացը։ Դպրոցի տնօրեն Արսեն Աղաջանյանի  և նրան հաջորդած տնօրեն Հեղուշ Խաչատրյանի հայրենասիրական ջանքերի շնորհիվ դպրոցի աշակերտները ստացան հիմնավոր կրթություն և բարձր պահեցին դպրոցի պատիվը։
ԾԱՎԻ ԴՊՐՈՑԸ ՏՎԵԼ Է ՄԵԾԱՆՈՒՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ.

Գործկոմի նախագահ՝   Հարություն Մանգասարյան

Գեներալ– մայոր՝ Վոլոդյա Հայրապետյան

Կենտկոմի աշխատակից՝  Գարեգին Սահակյան

Նոր Հաճնի քաղաքապետ ՝ Գևորգ Ավետիսյանը

Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Կապանի բաժանմունքի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու՝    Հովիկ Բունիաթյանը

Լեռնային Տեխնիկումի տնօրեն՝  Աշոտ Սարգսյան 

Ծավեցի է նաև ազգային հերոս  ՀՈւՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Շնորհակալական գործ է արված  և լայն հասարակությանն է այսօր ներկայացված հայազգի հերոսի քաջության և անօրինակ հայրենասիրության գործն անմահացնող կիսանդրին։ Հունան Ավետիսյանի հարազատների վաղուցվա երազանքն այսօր իրականություն դարձավ։ Ծավի միջնակարգ դպրոցում կանգնեցվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի կիսանդրին։

Լուսավորյալ տնօրեններ.        Գրիշա Լևոնի Իսաջանյան

Արգամ Նազարյան

Սպարտակ Մկրտչյան

Աբգար  Հակոբյան

Անդրանիկ Մինասյան

 

 

Անտիկա Սերգեյի Անդրեասյան  1971-1973

Հրանտ Թևանի Խաչատրյան   1973-1975

Ժորա Գրիգորի Սարգսյան    1976-1981

Գրիշա Սերյոժայի Սմբատյան  1981-1988

Արսեն Լենտրոշի Աղջանյան  1988-1994

Հեղուշ Անդրանիկի Խաչատրյան  1994-2004

Արման Վլադիկի Մեսրոպյան  2004-2007

Ագապի Քաջիկի Վարդանյան  2007-2012

Յուրիկ Սուրիկի Մարտիրոսյան  2012-2018

Ծավի միջնակարգ դպրոցի այժմյան շենքը կառուցվել է 1975թ., վերանորոգման աշխատանքներ իրականացվել է 2000թ. –ին։